Լենտեխիի Զեսխո գյուղում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվելու է ուղղաթիռ
Լենտեխիում, Զեսխո գյուղում հրդեհի մեկուսացմանը ներգրավվելու է ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ուղղաթիռը,- այս մասին տեղեկություն է տարածում Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:
Ծառայության տեղեկությամբ, Զեսխո գյուղի անտառում հրդեհաշիջման գործընթացն իրականացվում էր ողջ գիշեր: Բարդ ռելիեֆի պատճառով, տեղում մոբիլիզացված է կենդանի ուժ: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել կրակի մի քանի օջախ:
Տեղի հրշեջ-փրկարարներից բացի, տեղում մոբիլիզացված է լրացուցիչ տեխնիկա և կենդանի ուժ Թբիլիսիից և Իմերեթիի շրջանից:
Աշխատանքներին ներգրավված է 120 հրշեջ-փրկարար, ինչպես նաև Սամեգրելո-Զվանեթիի անտառային ծառայությունը:
Այս պահի տվյալներով, այրված է 2.5 հա տարածք: