Լենտեխիի շրջանի 5 գյուղ կրկին կտրված է արտաքին աշխարհից
Լենտեխիի շրջանի 5 գյուղ կրկին կտրված է արտաքին աշխարհից

Լենտեխիի մունիցիպալիտետի 5 գյուղ կրկին կտրված է արտաքին աշխարհից:

Լենտեխիի քաղաքապետ Բադրի Լիպարտելիանիի հայտարարությամբ, Դուրա, Սաղդարի, Էսիերի, Տվիդի և Մուցդի գյուղերի հետ կապող ճանապարհներին արդեն սկսված են աշխատանքները, սակայն դեռևս հայտնի չէ, թե երբ կվերականգնվի երթևեկությունը:

Բոլոր 5 գյուղերի բնակչության մատակարարվում է էլեկտրաէներգիա:

«Երկու ընտանիք ունեցան դեղամիջոցների անհրաժեշտություն: Նրանց համար արդեն գնել ենք դեղամիջոցներ և կփոխանցենք փրկարարական խմբերի օգնությամբ»,- Վրատանի Առաջին ալիքին է հայտնել Բադրի Լիպարտելիանին:

Լենտեխիում առատ տեղումների պատճառով վարարել էին գետերը: