Լենտեխիի մունիցիպալիտետում մեկնարկել են աղետի վերացման աշխատանքները
Լենտեխիի մունիցիպալիտետում մեկնարկել են աղետի վերացման աշխատանքները:
Լենտեխիի մունիցիպալիտետի քաղաքապետ Բադրի Լիպարտելիանիի փոխանցմամբ, արդեն բացվել է Չոլուրի և Լաշխեթի համայնքները կապող կենտրոնական ճանապարհը: Սակայն արտաքին աշխարհից կրկին կտրված է 5 գյուղ:
Քաղաքապետի կարծիքով, մինչև օրվա վերջ կբացվի երկու գյուղերը կապող ճանապարհը:
Ինչ վերաբերում է աղետի հետևանքով հասցված վնասին, աղետն ուսումնասիրող հանձնաժողովը երկուշաբթվանից կսկսի աշխատանքը: Այս պահի դրությամբ Լենտեխիում այլևս անձրև չի տեղում:
Լենտեխիի մունիցիպալիտետում առատ տեղումների պատճառով վարարել է երեք գետ: