Լենինգրադի մարզի նահանգապետի խոսքով՝ Պրիմորսկի նավթային նավահանգստում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով նավ է հրդեհվել, իսկ պոմպակայանը՝ այրվել

13:25, 12.09.2025

Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի խոսքով՝ Պրիմորսկի նավթային նավահանգստի վրա ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման հետևանքով նավերից մեկը հրդեհվել է, իսկ պոմպակայանը՝ այրվել։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում չեզոքացվել է մոտ 30 ուկրաինական անօդաչու սարք։

Ձեր տեղեկության համար՝ Պրիմորսկի նավթային նավահանգիստը Ռուսաստանի ամենամեծ նավահանգիստներից մեկն է և գտնվում է Բալթիկ ծովում։ Օգոստոսի սկզբից Ուկրաինան մեծացրել է Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում՝ նավթավերամշակման գործարանների և խողովակաշարերի վրա հարձակումների ինտենսիվությունը։

Նմանատիպ