«Լելոյի» ղեկավարները հանդիպել են Վիտալի Կլիչկոյի հետ
«Լելոյի» ղեկավարները հանդիպել են Վիտալի Կլիչկոյի հետ

«Լելոյի» առաջնորդները հանդիպել են Կիևի քաղաքապետի հետ: Կուսակցության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Մամուկա Խազարաձեն, Բադրի Ջափարիձեն, Սալոմե Սամադաշվիլին և Գրիգոլ Գեգելիան Վիտալի Կլիչկոյին հայտնել են վրաց ժողովրդի աջակցությունը և խոստացել օգնել։

«Մենք խոսել ենք քաղաքական թեմաների մասին, որոնք օրակարգային են։ Կարեւորվեցին այն մարտահրավերները, որոնց առջեւ ծառացել է Կիեւը։ «Լելոյի» ղեկավարները խոստացել են օգնել Վիտալի Կլիչկոյին տարբեր ուղղություններով մարդասիրական առաքելությունների մոբիլիզացման գործում։ Հանդիպմանը կողմերը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները։

Հանդիպմանը «Լելոյի» ղեկավարները ևս մեկ անգամ հաղթանակ են մաղթել Կիևին և ուկրաինացի ժողովրդին, ինչը շատ կարևոր է Վրաստանի և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար»,- նշել է «Լելոյի» մամուլի ծառայությունը։