«Լելոյի» անդամները հանդիպել են Անդրեյ Կասյանովին
«Լելոյի» անդամները հանդիպել են Անդրեյ Կասյանովին

«Լելոն հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեն, Բադրի Ջափարիձեն և Գրիգոլ Գեգելիան հանդիպել են Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովի հետ։

Կուսակցության տեղեկություններով՝ հանդիպման հիմնական թեման եղել է Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնումը և մարդասիրական օգնությունը։

Նրանց հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանի և Ուկրաինայի միջև ապագա հարաբերությունների խորացմանն ու քաղաքական կապերի ամրապնդմանը։

«Մենք երկու հիմնական թեմա ենք քննարկել մեր ուկրաինացի ընկերների հետ։ Մեկը հումանիտար օգնությունն է Ուկրաինային, ինչ կարող ենք անել, որպեսզի օգնենք Ուկրաինայի մեր քույրերին և եղբայրներին այս շատ կարևոր պահին։ Հետաքրքիր գաղափարներ կան այս ուղղությամբ, և մենք կշարունակենք աշխատել, որպեսզի անենք առավելագույնը: Երկրորդ՝ շատ կարևոր թեման՝ նախագահ Զելենսկու նախաձեռնությունը հետպատերազմյան վերականգնողական աշխատանքների և Ուկրաինայի պլանների վերաբերյալ, որն իսկապես հսկայական է և աննախադեպ։ Կարծում ենք, որ վրացական բիզնես հատվածի մասնակցությունը Ուկրաինայի վերականգնմանը շատ կարեւոր կլինի։ Կան շատ ինտենսիվ և կարևոր ուղղություններ, որտեղ վրացական բիզնեսը կարող է իսկապես մեծ ներդրում ունենալ Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման գործընթացում։ Այս հանդիպումը շատ հետաքրքիր էր, և մեր երկխոսությունը անպայման կշարունակվի նույնիսկ կոնկրետ քայլերի մակարդակով»,- ասել է Բադրի Ջափարիձեն։