«Լելոյի» անդամներ Գրիգոլ Գեգելիան և Թամազ Դաթունաշվիլին դուրս են բերվել խորհրդարանի տարածքից
«Լելոյի» անդամներ Գրիգոլ Գեգելիան և Թամազ Դաթունաշվիլին դուրս են բերվել խորհրդարանի տարածքից

«Լելոն հանուն Վրաստանի» կուսակցության անդամներ Գրիգոլ Գեգելիան և Թամազ Դատունաշվիլին հեռացվեցին խորհրդարանի հարակից տարածքից:

Նրանք պահանջում էին մուտք գործել օրենսդիր մարմին: Իրավապահները նրանց բազմիցս կոչ են արել լքել տարածքը:

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին խորհրդարանում է: Նրա այցին օրենսդիր մարմին հաջորդեց աղմուկ և առճակատում:

Նախարարն իր խոսքը սկսեց ցավակցելով մահացած օպերատոր Լեքսո Լաշքարավայի ընտանիքին, որի ընթացքում ամբիոնի մոտ կանգնեցին ընդդիմության ներկայացուցիչները: Նրանք իրենց հետ ունեին Լեքսո Լաշքարավայի լուսանկարները:

Բացի այդ, դահլիճում լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից բացվել են պաստառներ: