«Լելոն Վրաստանի համար» քաղխորհրդում կադրային փոփոխություններ են կատարվել
«Լելոն Վրաստանի համար» քաղխորհրդում կադրային փոփոխություններ են կատարվել

«Լելոն Վրաստանի համար» կուսակցության քաղխորհրդի որոշմամբ՝ այսօրվանից կուսակցության գլխավոր քարտուղարը կլինի Իրակլի Կուպրաձեն։ Քաղխորհրդի նախագահի պաշտոնը կզբաղեցնի Բադրի Ջափարիձեն։ Կուսակցության քաղխորհրդի նիստում կադրային որոշումներ են կայացվել։

Որոշումների մասին հայտարարություն է արել «Լելոյի» առաջնորդ Մամուկա Խազարաձեն:

«Մենք Բադրի Ջափարիձեին ներկայացրել ենք որպես քաղխորհրդի նախագահ։ Դավիթ Ուսուփաշվիլիին խնդրեցինք, որ իր ջանքերն ուղղվեն դեպի խորհրդարան։ Ներկայացրինք նաև կուսակցության նոր գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեին։ «Լելոյի» ստեղծման գործընթացի հիմքում ընկած էր երիտասարդներին առաջնագիծ դուրս բերելը։ Ահա թե ինչ է արտացոլում մեր այսօրվա որոշումը։ Ուզում եմ շնորհավորել Իրակլիին։ Իրակլին եռանդուն մարդ է, կիրթ, պայքարող։ Մարդ, ով չի վախենում հակասություններից»,- ասել է Մամուկա Խազարաձեն։