«Լելոն» կստորագրի միջնորդների կողմից ներկայացված նոր փաստաթուղթը
«Լելոն» կստորագրի միջնորդների կողմից ներկայացված նոր փաստաթուղթը

«Լելոն» կստորագրի միջնորդների կողմից ներկայացված նոր փաստաթուղթը: Այդ մասին սոցցանցում գրում է կուսակցության քաղխորհրդի անդամ Իրակլի Կուպրաձեն:

Նա ասաց, որ որոշումը կայացվել է միաձայն` կուսակցության քաղաքական խորհրդի կողմից:

«Ավարտվել է «Լելոյի» քաղաքական խորհրդի նիստը: Որոշված ​​է, որ մենք կստորագրենք ԵՄ-ի և դեսպանների առաջարկած փաստաթուղթը: Որոշումը կայացվել է միաձայն», – «Facebook»-ում գրել է Իրակլի Կուպրաձեն:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երեկ քաղաքական կուսակցություններին ներկայացրեց նոր փաստաթուղթ: Մասնավորապես, Շառլ Միշելի ներկայացրած նոր փաստաթղթի համաձայն, 2022 թվականին նշանակվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եթե իշխող կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում ստանա 43 տոկոսից պակաս:

Բացի այդ, համաձայն Շառլ Միշելի փաստաթղթի, համաձայնագրի ստորագրումից հետո մեկ շաբաթվա ընթացքում կողմերը պետք է քննարկեն քաղաքականապես ընկալված երկու քաղաքական գործեր: