«Լելոն՝ հանուն Վրաստանի» կուսակցությունը չի միանա հոկտեմբերի 14-ի հանրահավաքին, սակայն ոչ ոքի չեն խանգարի անհատապես մասնակցել հանրահավաքին
«Լելոն՝ հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն ասում է, որ իրենց կուսակցությունը չի միանա հոկտեմբերի 14-ի հանրահավաքին: Նրա խոսքով, ոչ ոքի չեն խանգարի անհատապես մասնակցել հանրահավաքին:
«Լելոն՝ հանուն Վրաստանի» կուսակցությունը չի միանում այս ակցիային: Միգուցե ինչ-որ մեկը որոշի անհատապես գնալ, մենք դա չենք խանգարի: Մենք կարծում ենք, որ նախագահ Սաակաշվիլին արժանի է արդար դատաքննության, և որ դատական համակարգը պետք է ազատվի քաղաքական ճնշումներից:
Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի երկրորդ փուլը, եթե ցանկանում ենք փոխել իրավիճակը երկրում և այս նպատակը որևէ կերպ չպետք է կորչի: Հոկտեմբերի 30-ին, երկրորդ փուլում, ընդդիմությունը պետք է ընտրություններում հաղթի կոալիցիայով և պատրաստվի հաջորդ տարի արտահերթ ընտրություններին: Ճգնաժամը չի լուծվի առանց երկրորդ փուլի», – ասաց Մամուկա Խազարաձեն: