«Լելո» խմբակցությունը կարող է երկրորդ անգամ լուծարվել, եւ կուսակցության ֆինանսավորումը դադարեցվել
«Լելո գործընկերություն հանուն Վրաստանի» խմբակցությունը կարող է լուծարվել: Դրա պատճառը կանոնակարգի պահանջն է, որ խմբակցությունում պետք է լինի յոթ անդամ։ Բադրի Ջափարիձեն եղել է խմբակցության ղեկավարը և խմբակցության յոթերորդ անդամը։
Եթե խմբակցությունը չփոխարինի Բադրի Ջափարիձեին, օրակարգում կլինի խմբակցությունը լուծարելու հարցը։ Տասներորդ գումարման խորհրդարանում «Լելո» խմբակցությունը մեկ անգամ լուծարվել է, երբ Մամուկա Խազարաձեն հրաժարվեց մանդատից։
Մամուկա Խազարաձեի փոխարեն խմբակցություն է մտել Դիլար Խաբուլիանին, ով խորհրդարանում էր հայտնվել «Ազգային շարժման» շարքերից։
Ինչ վերաբերում է կուսակցությանը, ապա փետրվարի 1-ից ուժի մեջ է մտել «Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» օրենքի գործող նորմը, ըստ որի՝ կուսակցությունը կորցնում է պետբյուջեից ֆինանսավորում ստանալու իրավունքը, եթե կուսակցության կողմից ընտրված անդամների կեսի կամ կեսից ավելիի պատգամավորական մանդատը դադարեցվում է:
Գործող նորմով կուսակցության ֆինանսավորումը պետական բյուջեից պետք է դադարեցվի հաջորդ օրացուցային ամսվա առաջին օրվանից։
Խորհրդարանն այսօր դադարեցրել է Բադրի Ջափարիձեի, Շալվա Նաթելաշվիլիի, Էլենե Խոշտարիայի և Կախա Կուճավայի մանդատը։