«Լելո» ռեգբիի ակումբի բազայում անցկացվել է Վրաստանի ռեգբիի միության վարչության նիստը
Ռեգբիի միության վարչության անդամները քննարկել են նախագահի թեկնածու Բաչո Խուրցիձեին նամակով դիմելու հարցը, որը պահանջում է հետաձգել նախագահի ընտրությունները: Փակ նիստին, որի անվտանգությունը պաշտպանում էր ոստիկանությունը, ներկա է գտնվել երկու թեկնածու – Իրակլի Աբուսերիձեն և Գոչա Սվանիձեն:
Ինչպես հայտնի է դարձել, վարչության անդամների մեծամասնության կարծիքով, ընտրությունների հետաձգման օրինական հիմք գոյություն չունի: Սակայն վերջնական որոշումն ընտրությունների ամսաթվի հետ կապված, կկայացվի կիրակի, վարչության նիստին:
Հիշեցնենք, որ ռեգբիի միության նախագահի ընտրությունները մի քանի անգամ հետաձգվել է տարբեր պատճառներով: Վերջին որոշմամբ, ընտրությունները պետք է անցկացվեին դեկտեմբերի 30-ին: