«Լելո» կուսակցության գրասենյակում ընթանում է ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը
«Լելո» կուսակցության գրասենյակում ընթանում է ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը

«Լելո» կուսակցության գրասենյակում ընթանում է ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը:

Ինչպես նշել է «Եվրոպական Վրաստանի» անդամ Լևան Թարխնիշվիլին, հանդիպմանը քննարկելու են առաջիկա ծրագրերի մասին:

Նրա խոսքով, հնարավոր է, ծրագրերը փոխվեն, այդ թվում, խորհրդարանի բացման օրը նախատեսված ցույցի հետ կապված:

«Այսօր հենց դրա համար ենք հանդիպել, որպեսզի քննարկենք, ինչպես կշարունակվի մեր պայքարը և գործողությունն այսօրվանից և ոչ միայն խորհրդարանի բացման օրը, այլև՝ հետագայում, իրավիճակից և իրականությունից ելնելով: Քննարկվում են տարբեր տարբերակներ, քննարկվում է ինչպես խորհրդանշական ցույց, այնպես էլ՝ տարբեր տիպի ցույցեր: Առաջիկա օրերին մենք վերջնական որոշում կկայացնենք և կծանոթացնենք հանրությանը: Խորհրդարանի բացման օրը, հնարավոր է, մասշտաբային ցույց չլինի և լինի միայն խորհրդանշական ցույց»,- հայտարարել է Լևան Թարխնիշվիլին: