«Լելո». Կոչ ենք անում «Վրացական երազանքի» իշխանությանն անհապաղ ընդունել միակ ճիշտ և պետական ​​որոշումը՝ պայմանավորվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին
«Լելո». Կոչ ենք անում «Վրացական երազանքի» իշխանությանն անհապաղ ընդունել միակ ճիշտ և պետական ​​որոշումը՝ պայմանավորվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

Կոչ ենք անում «Վրացական երազանքի» իշխանությանն անհապաղ ընդունել միակ ճիշտ և պետական ​​որոշումը՝ պայմանավորվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, – ասվում է «Լելո» կուսակցության հայտարարության մեջ, որը հանրությանը ներկայացրեց Անա Նացվլիշվիլին:

«Վրացական երազանքի» իշխանության արմատական, հանցավոր և ոչ պետական ​​գործողությունները երկիրն ու մեր քաղաքացիներին դրել են անելանելի դրության մեջ: Իրավիճակը անշրջելի դարձավ նախօրեին Նիկա Մելիայի ու ամբողջ ընդդիմության վրա հարձակմամբ:

Ես կոչ եմ անում «Վրացական երազանքի» իշխանությանն անհապաղ կայացնել միակ ճիշտ և պետական ​​որոշումը՝ պայմանավորվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:

Ապահովել արդար ընտրությունների, ինչպես նաև առողջ քաղաքական միջավայրի համար անհրաժեշտ սահմանադրական և այլ օրենսդրական փոփոխությունները՝ քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և մեր միջազգային բարեկամների լայն ներգրավմամբ:

Քաղաքական հետապնդումները պետք է անհապաղ դադարեցվեն, և քաղբանտարկյալներն ազատ արձակվեն:

Մենք դիմում ենք նաև միջազգային հանրությանը, ստեղծված իրավիճակում կարևոր է ձեր էլ ավելի ակտիվ և արդյունավետ ներգրավումը ճգնաժամի հաղթահարման հարցում:

«Լելոն» իր ստեղծման օրվանից ձեռնարկել և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ուժեղ, ժողովրդավարական պետություն կառուցելու համար», – ասվում է «Լելոյի» հայտարարության մեջ: