Լեքսո Թորաձեին կհուղարկավորեն մայիսի 19-ին Դիդուբեի պանթեոնում
Լեքսո Թորաձեին կհուղարկավորեն մայիսի 19-ին Դիդուբեի պանթեոնում

Չորեքշաբթի օրը՝ մայիսի 18-ի վաղ առավոտյան ԱՄՆ-ից Վրաստան կբերեն դաշնակահար Լեքսո Թորաձեին։ Տեղեկությունը հաստատել են Վրաստանի Առաջին ալիքին՝ հարազատները։

Վրացի դաշնակահարին կտեղափոխեն Թբիլիսիի կոնսերվատորիա, որտեղ տեղի կունենա քաղաքացիական հոգեհանգիստ։

Լեքսո Թորաձեին կհուղարկավորեն մայիսի 19-ին Դիդուբեի պանթեոնում։

Մայիսի 11-ին 69 տարեկան հասակում մահացել է դաշնակահար Լեքսո Թորաձեն։ Երաժիշտը 1983 թվականից ապրում և գործում է ԱՄՆ-ում, որտեղ էլ մահացել է իր տանը։ Լեքսո Թորաձեն ճանաչված է որպես նորագույն ժամանակների վիրտուոզ դաշնակահարներից մեկը։