Լեհաստանում Վրաստանի դեսպան. Լեհաստանը միշտ աջակցել է Վրաստանի եվրաինտեգրմանը, հուսով եմ, որ այս դիրքորոշումը ևս մեկ անգամ կհաստատվի նախագահների հանդիպման ժամանակ
Լեհաստանում Վրաստանի դեսպան. Լեհաստանը միշտ աջակցել է Վրաստանի եվրաինտեգրմանը, հուսով եմ, որ այս դիրքորոշումը ևս մեկ անգամ կհաստատվի նախագահների հանդիպման ժամանակ

Լեհաստանում Վրաստանի դեսպան Զուրաբ Բերիձեն նշում է, որ Վրաստանի և Լեհաստանի նախագահների հանդիպմանը քննարկվելու են երկկողմ հարաբերությունները։ Նրա խոսքով, պատմականորեն Լեհաստանը միշտ աջակցել է Վրաստանի եվրաինտեգրմանը և հույս ունի, որ նման դիրքորոշումը ևս մեկ անգամ կհաստատվի նախագահների հանդիպման ժամանակ։

«Վրաստանի նախագահը Վարշավայում հանդիպում կունենա իր լեհ գործընկեր Անջեյ Դուդայի հետ։ Նախագահների դեմ առ դեմ հանդիպումից հետո լրատվամիջոցների համար հայտարարություններ կարվեն։ Իհարկե, կքննարկվեն մեր երկկողմ հարաբերությունները, Լեհաստանի՝ որպես մեր գործընկեր երկրի աջակցությունը եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրման ուղղությամբ, որը մեզ համար արդիական է։ Ավանդաբար, պատմականորեն Լեհաստանը միշտ աջակցել է մեզ, և ես հույս ունեմ, որ Լեհաստանի նման դիրքորոշումը ևս մեկ անգամ կհաստատվի այս հանդիպմանը»,- ասել է Բերիձեն։

Դեսպանի խոսքով, Սալոմե Զուրաբիշվիլին կմասնակցի նաև Սբ. Գրիգոլ Փերաձեի նահատակության 80-ամյակին նվիրված միջոցառմանը։

«Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի թանգարանում կանցկացվի պատարագ, կլինեն հանդիպումներ ու ելույթներ։ Աշխատանքային այցի ընթացքում Վրաստանի նախագահը Կրակովում ծաղկեպսակ կդնի նախագահ Լեխ Կաչինսկու և նրա կնոջ գերեզմանին և կհարգի նրանց հիշատակը։ Նախատեսվում է նաև ընդունելություն Վրաստանի նախագահի անունից, որին կմասնակցեն Կրակովի մարզի պաշտոնյաներ։

Լեհաստանը միշտ աջակցում է մեր եվրաինտեգրմանը, եվրաատլանտյան կառույցներին ինտեգրմանը։ Նախագահ Դուդայի հայտարարություններում այդ աջակցությունը միշտ ընդգծված է և հստակ»,- ասել է Զուրաբ Բերիձեն։