Լեհաստանում ուժգին պայթյուն է որոտացել զենքի գործարանում
Լեհաստանում ուժգին պայթյուն է որոտացել զենքի գործարանում

Լեհաստանում ուժգին պայթյուն է որոտացել «Մեսկո» զենքի գործարանում։

Լեհական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունի հետեւանքով 59-ամյա տղամարդ է մահացել։

«Պայթյունը տեղի է ունեցել հրթիռային վառելիքի կենտրոնում, որը շահագործման է հանձնվել մի քանի տարի առաջ»,- ասել է գործարանի մենեջեր Էլզբիետա Սրենյավսկան։

Պայթյունի պահին կենտրոնում երեք մարդ է եղել։ Մեկին հաջողվել է դուրս գալ, իսկ մեկ վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպի առնչությամբ հետաքննություն է տարվում, պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն։