Լեհաստանում ուժեղ ջրհեղեղը վնասել է ամբարտակը՝ հեղեղելով Ստրոնե-Սլասկիե քաղաքը
Լեհաստանում ուժեղ ջրհեղեղը վնասել է ամբարտակը՝ հեղեղելով Ստրոն-Սլեսկի քաղաքը։ Աղետի գոտուց քաղաքացիներին տարհանում են ուղղաթիռներով։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ստորին Սիլեզիայի վոյեվոդություն քաղաքում աղետալի իրավիճակ է։ Բնակելի տներ են հայտնաբերվել ջրի տակ։ Տեղի բնակիչները խնդրում են տարհանել իրենց տների տանիքներից։ Քաղաքի մեծ մասում իրավիճակն այնպիսին է, որ այնտեղ կարելի է հասնել միայն ուղղաթիռով։
Հորդառատ անձրեւներից վարարած Գլուխոլազի գետը երկու կամուրջ է քանդել։