Լեհաստանում ուկրաինացի ակտիվիստները կարմիր ներկ են լցրել Ռուսաստանի դեսպանի վրա:
Լեհաստանում ուկրաինացի ակտիվիստները կարմիր ներկ են լցրել Ռուսաստանի դեսպանի վրա: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Վարշավայում խորհրդային զինվորների հուշահամալիրում Սերգեյ Անդրեևը պատրաստվում էր ծաղկեպսակ դնել ։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարյուրավոր ուկրաինացիներ փակել են ՌԴ դեսպանատան պատվիրակության ճանապարհը, որը փորձում էր հասնել հուշահամալիր՝ նրանց անվանելով «ֆաշիստներ»։
Սկզբում ակտիվիստների և դեսպանատան ներկայացուցիչների միջև բանավոր բախում է եղել, որից հետո ակտիվիստներից մեկը կարմիր ներկ է լցրել ՌԴ դեսպանի վրա ։
Դեպքից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները կոչ են արել ակտիվիստներին ու ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներին լքել տարածքը։