Լեհաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է մեկ հանքափոր, ևս երեքը համարվում են անհետ կորած
Լեհաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է մեկ հանքափոր, ևս երեքը համարվում են անհետ կորած:
Հանքափորներից մեկը մինչև այժմ մեկուսացված է հանքահորում: Այս պահին ընթանում են փրկարարական գործողություններ:
3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը Լեհաստանում տեղի է ունեցել երեկ, որի հետևանքով Յաշտեմբե-Զդրիումում գտնվող հանքում տեղի է ունեցել պայթյուն: Այդ ժամանակ հանքում գտնվում էր 250 մարդ: Տարհանումից հետո 7 հանքափորի չեն գտել: Ավելի ուշ երկուսին հայտնաբերել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հեղինակ -
Edgar Barsegyan