Լեհաստանում տեղակայված ամերիկացի զինվորականները պետք է կասեցնեն Ռուսաստանից բխող սպառնալիքները. Ռադոսլավ Սիկորսկի

Լեհաստանի նախկին արտաքին գործերի նախարար, Ռադոսլավ Սիկորսկիի հայտարարությամբ, Լեհաստանում տեղակայված ամերիկացի զինվորականները պետք է կասեցնեն Ռուսաստանից բխող սպառնալիքները: Այս հայտարարությունը Սիկորսկին արել է գերմանական «Դոյչե Վելե»-ի հետ հարցազրույցի ժամանակ: Նրա խոսքերով, Լեհաստանում տեղակայված ամերիկյան զինվորականների քանակի մասին Մոսկվան և Վաշինգտոնը խոսում էին, Լեհաստանի NATO-ին անդամագրվելու ժամանակ:

Լեհ դիվանագետի հայտարարությամբ, եթե Ռուսաստանը կարող է դուրս գալ սովորական զինվածության մասին պայմանագրից, ապա Մոսկվան չպետք է զարմանա, որ նույնը կարող է անել նաև NATO-ն:

Սիկորսկին ընդգծել է նաև Եվրամիության նոր բյուջեն, որտեղ պաշտպանության ոլորտի համար հատկացվել է 10 միլիարդ եվրո: Լեհաստանի արտաքին գործերի նախկին նախարարի խոսքերով, Եվրամիությունը պետք է ունենա իր կարգավիճակին համապատասխան պաշտպանական քաղաքականություն:

Լեհաստանի նախագահը երկրի տարածքում ամերիկյան ռազմակայանի տեղակայման հնարավորությունը քննարկել է երեկ, Վաշինգթոնում, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ թրամփի հետ հանդիպման ժամանակ: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կքննարկի Լեհաստանի այս առաջարկը: