Լեհաստանում ոստիկանները անց են կացնում բողոքի ցույց
Լեհաստանում ոստիկանները անց են կացնում բողոքի ցույց

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում իրավապահները անց են կացնում բողոքի ակցիա: Նրանք պահանջում են ավելացնել ոչաշխատանքային ժամերին աշխատելու վարձը, ինչպես նաև փոխել թոշակային համակարգը:

Ոստիկանները բողոքում են նաև կադրերի պակասի դեմ: Ցույցին մասնակցում է մի քանի հազար ոստիկան: Նրանց են միացել նաև շրջաններում աշխատող ոստիկանները: Իրավապահներին ի նշան համերաշխության միացել են նաև փրկարարները:

Հիշեցնենք, օգոստոսին, Լեհաստանի Կամիեն-Պոմորսկի քաղաքի բոլոր ոստիկանները միանգամից դուրս են եկել բյուլետենի: Արհմիությունների ներկայացուցիչները պարզաբանում էին, որ պատճառը կադրերի պակասն էր և ոչ աշխատանքային ժամերին աշխատելուց հոգնածությունը: