Լեհաստանում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել

14:25, 11.01.2018

Լեհաստանի ազգային ավիափոխադրող LOT-ի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ Վարշավայի Okecie օդանավակայանում շասսին չի բացվել, հաղորդում է Zet ռադիոկայանը:

Օդանավակայանի Twitter-ի միկրոբլոգում նշվում է, որ ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Փրկարարական գործողությունը շարունակվում է եւ օդանավակայանը ժամանակավորապես փակվել է:

Ինքնաթիռը Կրակովից թռչում էր Վարշավա:

Նմանատիպ