Լեհաստանում հորդառատ անձրևների պատճառով ջրհեղեղներ են։ Բելսկո Բիալա քաղաքը հեղեղվել է: Աղետի դեմ պայքարելու համար մոբիլիզացված են փրկարարական խմբերը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հորդառատ անձրևների հետևանքով գետեր են վարարել, հեղեղվել են բնակելի տներ։
Հրշեջ-փրկարարական ծառայությունից հայտնում են, որ բնակչության տարհանման կարիք չկա։