Լեհաստանում հազարավոր ազգայնականներ ամենամյա երթ են անցկացրել Լեհաստանի Անկախության օրվա կապակցությամբ
Լեհաստանում հազարավոր ազգայնականներ ամենամյա երթ են անցկացրել Լեհաստանի Անկախության օրվա կապակցությամբ։
Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տրյասկովսկու խոսքով՝ երթին մասնակցել է մոտ 40 հազար մարդ։ Ցույցն անցել է խաղաղ.
Անցյալ ամիս Լեհաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում ծայրահեղ աջ Կոնֆեդերացիայի կուսակցությունը ստացել է ընդամենը 18 մանդատ 460 տեղանոց Սեյմում, մինչդեռ իշխող ազգայնական աջ կուսակցությունը՝ «Օրենք և արդարություն» չկարողացավ հավաքել անհրաժեշտ թվով ձայներ խորհրդարանական մեծամասնության համար։ .
Ընտրություններում հաղթած կոալիցիայի առաջնորդ Դոնալդ Տուսկը սոցիալական ցանցում բնակչությանը համախմբվելու կոչ է արել եւ նշել, որ Լեհաստանի անկախության օրը բոլոր լեհերի տոնն է։