Լեհաստանում գտնվող Վրաստանի 71 քաղաքացի կօգտվի Մինսկ-Երևան չվերթից և հայրենիք կվերադառնա ավտոբուսներով
Լեհաստանում գտնվող Վրաստանի 71 քաղաքացի հայրենիք վերադառնալու համար կօգտվի Մինսկ-Երևան չվերթից»,- այս մասին նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկության մեջ:
Գերատեսչությամբ փոխանցմամբ, քաղաքացիները Երևանից Վրաստան կվերադառնան ավտոբուսներով:
«Աշխարհի մասշտաբով կորոնավիրուսի տարածման ֆոնին, Վրաստանի կառավարությունը կշարունակի արտասահմանում գտնվող հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու գործընթացը: Լեհաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության ջանքերով և աջակցությամբ, Լեհաստանում գտնվող Վրաստանի 71 քաղաքացու, ավտոբուսների և հատուկ միջանցքների միջոցով, կազմակերպված ձևով Լեհաստանից տեղափոխելու են Բելառուս, որտեղից նրանք, Բելառուսում Վրաստանի դեսպանության աջակցությամբ, կօգտվեն Մինսկ-Երևան չվերթից, իսկ Երևանից ավտոբուսներով կուղևորվեն հայրենիք: Վերադառնալուց անմիջապես հետո նրանք կանցնեն ստուգում և կարանտին»,- հայտարարում են:
Ապրիլի 12-ի տվյալներով, Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները տեղում օգնություն են ցուցաբերել 3809 քաղաքացու, բացի այդ, կառավարության աջակցությամբ, կազմակերպված ձևով հայրենիք է վերադարձել 5319 քաղաքացի