Լեհաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ: Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցությունը կփորձի երրորդ անգամ հաղթել ընտրություններում։
Լեհաստանի ընդդիմությունը պնդում է, որ ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակը երկիրը կդնի Եվրամիությունից դուրս գալու ճանապարհին։
Լեհաստանում ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:00-ին և կփակվեն 21:00-ին:
Լեհաստանի քաղաքացիները կընտրեն Սեյմի 460 և Սենատի 100 անդամների։
Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցությունը ձեռք կբերի առավելություն, բայց կարող է կորցնել մեծամասնությունը:
Բացի այդ, ընտրողները կպատասխանեն հանրաքվեի հարցերին՝ կենսաթոշակային տարիքի, պետական ակտիվների սեփականաշնորհման, ԵՄ այլ երկրներից անօրինական միգրանտների ընդունման և Բելառուսի սահմանի ուժեղացման մասին։