Լեհաստանում ձերբակալված ՆԳ նախկին նախարարին և նրա տեղակալին քննչական մեկուսարանից ուղարկել են տարբեր բանտեր
Լեհաստանում ձերբակալված ՆԳ նախկին նախարարին և նրա տեղակալին քննչական մեկուսարանից ուղարկել են տարբեր բանտեր

Լեհաստանում ձերբակալված ներքին գործերի նախկին նախարարին և նրա տեղակալին քննչական մեկուսարանից ուղարկել են տարբեր բանտեր։

Ըստ լեհական լրատվամիջոցների՝ երկրի ներքին գործերի նախկին նախարար Մարիուշ Կամինսկին կտեղավորվի Ռադոմ քաղաքի բանտում, իսկ Մաչեյ Վասիկը՝ Օստրոլեկա քաղաքի մերձակայքում գտնվող բանտում։

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները հացադուլ են հայտարարել։ Լեհական լրատվամիջոցները հայտնել են նաև, որ քաղաքական գործիչներին մոտ ապագայում կարող են տեղափոխվել այլ վայրեր։

Մարիուշ Կամինսկին և Մաչեյ Վասիկը ձերբակալվել են Լեհաստանի նախագահական պալատում հունվարի 9-ին։