Լեհաստանում 19-ամյա կնոջ առևանգման մեղադրանքով Վրաստանի երեք քաղաքացի է ձերբակալվել
Լեհաստանում 19-ամյա կնոջ առևանգման մեղադրանքով Վրաստանի երեք քաղաքացի է ձերբակալվել։ Ինչպես նշվում է ոստիկանության տարածած տեղեկատվության մեջ, առևանգվածը նույնպես ազգությամբ վրացի է։
Դեպքի մասին ոստիկանություն է հայտնել երիտասարդ կնոջ մայրը։ Միջադեպը տեղի է ունեցել Սկարնեւիցե քաղաքում։ Ոստիկանները հինգ ժամում հայտնաբերել են առևանգողների մեքենան։ Չարագործները առևանգված կնոջը տարել են Վերուշուվ քաղաք։
Ձերբակալվածները 38, 37 և 33 տարեկան են։ Դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը։ Եթե հանցագործությունն ապացուցվի, ձերբակալվածներին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։