Լեհաստանն ու Ուկրաինան բանակցում են ընդհանուր սահմանի ժամանակավոր փակման և երկկողմ առևտրի դադարեցման շուրջ
Լեհաստանն ու Ուկրաինան բանակցում են ընդհանուր սահմանի ժամանակավոր փակման և երկկողմ առևտրի դադարեցման շուրջ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով՝ Լեհաստանն ու Ուկրաինան բանակցություններ են վարում ընդհանուր սահմանի ժամանակավոր փակման և երկկողմ առևտրի դադարեցման շուրջ։

Նրա խոսքով, սա ժամանակավոր և ցավազուրկ որոշում կլինի երկու երկրների համար։

«Ես պատրաստ եմ բարդ որոշում կայացնել, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի հետ սահմանին։ Ես միշտ խորհրդակցում եմ Կիևի հետ՝ ավելորդ լարվածությունից խուսափելու համար։ Այնուամենայնիվ, մենք պետք է երկարաժամկետ լուծում գտնենք»:

Դոնալդ Տուսկի խոսքով՝ փետրվարի 29-ին Վարշավայում կկայանա գյուղատնտեսության հարցով գագաթնաժողով, որտեղ նա կհանդիպի լեհ ֆերմերների ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին լեհերը վերսկսել էին բողոքի ցույցերը ուկրաինական սահմանին ֆերմերների դեմ։ Փետրվարի լույս 25-ի գիշերը միջադեպ է տեղի ունեցել ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի հետ կապված։ Անհայտ անձինք բացել են ուկրաինական հացահատիկով բեռնված գնացքի ութ վագոնները և եգիպտացորենը նետել երկաթուղու վրա։ Փետրվարի 27-ին նրանք լայնածավալ բողոքի ակցիա են անցկացրել մայրաքաղաքում և դեմ արտահայտվել ուկրաինական ապրանքների ներկրմանը։