Լեհաստանից հայրենիք է վերադարձել Վրաստանի 179 քաղաքացի
Լեհաստանից հայրենիք է վերադարձել Վրաստանի 179 քաղաքացի

Արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիների հայրենիք աստիճանաբար վերադարձի գործընթացում, Բաթումիի միջազգային օդանավակայանում Լեհաստանի Վարշավա մայրաքաղաքից իրականացվել է հատուկ ավիաչվերթ:

Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ, նշված հատուկ չվերթով հայրենիք է վերադարձել 179 մարդ: Նրանք հենց օդանավակայանում ջերմաչափվել են, որից հետո տեղափոխվել են կարանտինային գոտի: 14-օրյա կարանտինի ժամանակ արտասահմանից վերադարձած քաղաքացիները շուրջօրյա բժշկական հսկողության տակ են:

Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, կառավարության համակարգող խորհրդի և կառավարության որոշմամբ, էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության ազգային վարչության նախաձեռնությամբ Վրաստանի մասշտաբով, այս պահին, 83 հյուրանոցում գործում է կարանտինային տարածք: Այժմ կարանտինում է գտնվում 4889 մարդ:

Գերատեսչությունում հայտարարում են, որ կարանտինային տարածքների պայմանները համապատասխանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության նորմերին: