Լեհաստանի զինված ուժերը հերքում են Բելառուսի օդային տարածքի խախտումը
Լեհաստանը հերքում է Բելառուսի օդային տարածքի խախտումը,- ասված է Լեհաստանի զինված ուժերի հայտարարության մեջ
Ըստ հայտարարության՝ Բելառուսի տարածած տեղեկատվությունը լեհական ուղղաթիռով սահմանը իբր հատելու մասին չի համապատասխանում իրականությանը, ինչը հաստատվում է ռադիոլոկացիոն կայանների տվյալներով։
«Լրատվամիջոցներին տրամադրվող ցանկացած տեղեկություն մանրակրկիտ վերլուծվում և մանրամասն հետաքննվում է, սակայն Բելառուսի կողմից լրատվամիջոցներին տրամադրվող տեղեկատվությանը միշտ պետք է զգուշությամբ մոտենալ, քանի որ այն բազմիցս եղել է սադրիչ տարր և ապատեղեկատվություն», – ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ Բելառուսի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ Լեհաստանի տարածքից ուղղաթիռը երկու անգամ հատել է երկրի սահմանը։