Լեհաստանի զինված ուժերը հայտնում են, որ ռուսական հրթիռներից մեկը մտել է Լեհաստանի օդային տարածք անցած գիշեր՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ
Լեհաստանի զինված ուժերը հայտնում են, որ ռուսական հրթիռներից մեկը մտել է Լեհաստանի օդային տարածք անցած գիշեր՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ

Անցած գիշեր Ուկրաինայի վրա ռուսական հարձակման ժամանակ ռուսական հրթիռներից մեկը մտել է Լեհաստանի օդային տարածք, հայտնում է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։

Հրթիռը Լեհաստանի օդային տարածքում գտնվել է 39 վայրկյան։

«Մարտի 23-ին Ռուսաստանի Դաշնության հեռահար ավիացիայի կողմից գիշերը արձակված հրթիռներից մեկը ներխուժել է Լեհաստանի օդային տարածք։ Հարվածի թիրախները եղել են Արեւմտյան Ուկրաինայի քաղաքները»,- հայտնել են զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունից։

Հայտարարության մեջ նշվում է, որ թռիչքի ժամանակ հրթիռը դիտարկվել է ռազմական ռադարային համակարգերի միջոցով։

«Լեհական բանակը մշտապես վերահսկում է իրավիճակը Ուկրաինայի տարածքում և գտնվում է մշտական ​​մարտական ​​պատրաստության մեջ՝ ապահովելու Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունը»,- ասվում է հաղորդագրությունում։