Լեհաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների 66 տոկոսը, ըստ լրատվամիջոցների, հաշվվել է, եւ իշխող կուսակցությունը կարող է մեծամասնություն չհավաքել խորհրդարանում
Լեհաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների 66 տոկոսը հաշվարկվել է։ Ըստ այդ տվյալների՝ իշխող կուսակցությունը, որն ընթացիկ ընտրություններում առաջատար է, կարող է մեծամասնություն չունենալ խորհրդարանում։ Նախնական տվյալներով՝ իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցությունը խորհրդարանում կունենա 196 պատգամավոր։
Նման արդյունքը նշանակում է, որ միավորված երեք կուսակցությունները, որոնք ներկայումս գտնվում են երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերում, ամենայն հավանականությամբ կունենան տեղերի մեծամասնությունը Լեհաստանի 460 տեղանոց խորհրդարանում:
Հիշեցնենք, որ տվյալների համաձայն՝ Լեհաստանի խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնում է երկրի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկի «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը՝ 28,6 տոկոս։ Երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցնում են «Երրորդ ուղի» կուսակցությունը՝ 14,4 տոկոս և «ձախերը»՝ 8,3 տոկոս։