Լեհաստանի վարչապետն ասում է, որ Եվրոպական խորհրդի հաջորդ նիստում նախատեսում է Ուկրաինայի վերականգնման ծրագրի մշակման հարցը բարձրացնել այսպես կոչված Մարշալի ծրագրի անալոգով
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավյեցկիի հայտարարությամբ, Եվրոպական խորհրդի հաջորդ նիստում նախատեսում է Ուկրաինայի վերականգնման ծրագրի մշակման հարցը բարձրացնել այսպես կոչված Մարշալի ծրագրի անալոգով: Այս մասին հայտնում են լեհական լրատվամիջոցները։
«Բրյուսելում կայանալիք Եվրախորհրդի հաջորդ նիստում ես կներկայացնեմ Ուկրաինայի վերակառուցման մեծ ընդհանուր եվրոպական ծրագիր։ Այսօր Ուկրաինայում վախ է տիրում, բայց նաև նրա մարտական զինվորների խիզախությունը, ժողովրդի և հասարակության հույսը, որ պատերազմից հետո ինքնիշխան պետությունը կվերականգնվի: Այդ հույսը պետք է հիմնավորվի, և դրա իրական հիմքը «Մարշալի ծրագիր 2»-ն է Ուկրաինայի համար»,- ասել է Մորավյեցկին։
Նրա խոսքով՝ այս ծրագրին առաջին հերթին պետք է միանան ամենահարուստ երկրները, քանի որ նրանք «քնել են այն պահին», երբ հնարավոր է եղել կասեցնել ռուսական ագրեսիան։
Մորավյեցկու նախաձեռնությունը ողջունել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Մարշալի ծրագիր 2»՝ սա բարոյական պատասխանատվություն է նրանց համար, ովքեր չեն ցանկանում կանգնել կողքին, երբ ռուսական հրթիռները խոցում են մեր քաղաքները։ Մորավյեցկին անթերի է Ուկրաինային օգնելու իր նախաձեռնության մեջ: Լեհաստանն անկեղծ բարեկամ է»,- ասել է Պոդոլյակը։