Լեհաստանի վարչապետը շնորհավորում է Գիորգի Գախարիային՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Լեհաստանի վարչապետը շնորհավորում է Գիորգի Գախարիային՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Լեհաստանը անվերապահորեն սատարում է Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայինորեն ճանաչված սահմաններում և կայուն աջակցում է նրա եվրոպական և եվրաատլանտյան նկրտումները, – ասել է Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիչկին վարչապետ Գիորգի Գախարիային ուղղված նամակում, որտեղ կառավարության ղեկավարին շնորհավորում է պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Տեղեկատվությունը տարածում է կառավարության վարչության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշում է Մորավիեցկին, նա վստահ է, որ Վրաստանի կառավարությունը՝ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ, կանի հնարավոր ամեն ինչ միջազգային ասպարեզում Վրաստանի դիրքերն էլ ավելի ամրապնդելու համար:

«Ես անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Նոր 2021 թվականի սկիզբը պահանջում է կառավարության վճռական քայլերը և համարձակ որոշումներ. Մի կողմից՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և նորմալ կյանքին վերադառնալու համար, կորոնավիրուսային համաճարակի ֆոնին, վերականգնելու տնտեսական արդյունավետությունը, իսկ մյուս կողմից՝ լուծելու ներքին և արտաքին քաղաքականության նոր խնդիրներն ու մարտահրավերները:

Վստահ եմ, որ Վրաստանի կառավարությունը, Ձեր ղեկավարությամբ, կանի առավելագույնը այդ նպատակներին հասնելու և միջազգային ասպարեզում էլ ավելի ամրապնդելու Վրաստանի դիրքերը, ինչը պետք է ձեռք բերել Ասոցացման համաձայնագրի հավակնոտ օրակարգի հետևողական իրականացման և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման միջոցով:

Ես ուզում եմ հավաստիացնել Ձեզ, որ Լեհաստանը անվերապահորեն սատարում է Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգային ճանաչման սահմաններում և կայաուն աջակցում է նրա եվրոպական և եվրաատլանտյան նկրտումները:

Մաղթում եմ Ձեզ շատ հաջողություններ Վրաստանի ամրապնդման համար պայքարում, սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացման գործում, ինչպես նաև, ցանկանում եմ բարօրություն Ձեզ և Վրաստանի բոլոր քաղաքացիներին», – ասաց Մաթեուշ Մորավիեցկին: