Լեհաստանի վարչապետ. Եվրոպան չի կարող ձևացնել, իբր Ուկրաինայում, Բելառուսում և Վրաստանում ոչինչ տեղի չի ունեցել
Լեհաստանի վարչապետ. Եվրոպան չի կարող ձևացնել, իբր Ուկրաինայում, Բելառուսում և Վրաստանում ոչինչ տեղի չի ունեցել

Եվրոպան չի կարող ձևացնել, իբր Ուկրաինայում, Բելառուսում և Վրաստանում, երկրներում, որտեղ Մոսկվան միջամտել է տարբեր աստիճանով, ոչինչ տեղի չի ունեցել,- այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին:

Մորավեցկիի խոսքով, Լեհաստանի համար անվտանգության գլխավոր աղբյուրը ՆԱՏՕ-ն է: Լեհաստանի կառավարության ղեկավարը նաև նշել է, կողմ է խաղաղ և ժողովրդավար Ռուսաստանի հետ համագործակցությանը, սակայն Ռուսաստանը խաղաղ չէ և իր շրջապատի նկատմամբ բավականին ագրեսիվ է:

«Կարծում եմ, որ Եվրամիության համերաշխությունն այնքան կարևոր պետք է լինի Եվրամիության բոլոր առաջնորդների համար, որ անուշադիր չպետք է մնան Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության այլ գործընկերների վերապահումները»,- ասել է Լեհաստանի վարչապետը:

Մատեուշ Մորավեցկին նշված հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ուղեղի մահ է ապրում: