Լեհաստանի Սեյմի անդամ. Մութ ժամանակներ Լեհաստանում, նոր կոալիցիան փորձում է տիրել հանրային հեռուստատեսությանը, Տուսկը գիտի, որ դա ժամանակ է պահանջում, ուստի ուզում են դա անել ուժով
Նոր կոալիցիան փորձում է տիրանալ Լեհաստանի հանրային հեռուստատեսությանը, դրա համար նրանց պետք է նոր օրենսդրություն ընդունեն, Տուսկը գիտի, որ դրա համար ժամանակ է պետք, ուստի ցանկանում են դա անել ուժով, ասել է Լեհաստանի Սեյմի անդամ, Յարոսլավ Կաչինսկու «Օրենք և արդարություն» կուսակցության անդամ Մարկին Պշիդացը։
Ինչպես գրում է Պշիդացը սոցցանցում, «Հիմա մութ ժամանակ է Լեհաստանում»։
«Նոր կարգ Դոնալդ Տուսկի օրոք. Նոր կոալիցիան փորձում է տիրանալ Լեհաստանի հանրային հեռուստատեսությանը առանց որևէ իրավական հիմքի։ Դրա համար նրանք պետք է ընդունեն նոր օրենսդրություն, որը պետք է ստորագրի նախագահ Դուդան։ Տուսկը գիտի, որ դա ժամանակ է պահանջում՝ առանց հաջողության երաշխիքի։ Դրա համար էլ ուզում են զոռով անել։ Հանրային հեռարձակման մի քանի ալիքներ արդեն դադարեցրել են հեռարձակումը։ Որոշ պատգամավորներ փորձել են կանգնեցնել այս մարդուն և դարձել ֆիզիկական հարձակման զոհ։ Մութ ժամանակներ Լեհաստանում»,- գրել է Պրժիդացը և նաև կիսվել է սոցցանցերում լեհական Սեյմի անդամ Մարիուշ Կալուժնի կողմից տարածված տեսանյութով։
Լեհաստանի կառավարությունը պաշտոնանկ է արել երկրի հանրային հեռարձակողների ղեկավարությանը։ 24-ժամյա լրատվական TVP INFO հեռուստաալիքը, որին Լեհաստանի նոր վարչապետ Դոնալդ Տուսկի «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը մեղադրում էր նախկին իշխող կուսակցությանը քարոզելու մեջ, փակվել է։ Հեռուստատեսության շենք են եկել ընդդիմության ներկայացուցիչները։ Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը։