Լեհաստանի Սեյմը վստահություն է հայտնել Դոնալդ Տուսկի կառավարության կազմին
Լեհաստանի Սեյմը վստահություն է հայտնել վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած Նախարարների խորհրդի կազմին։
Կառավարության կազմին աջակցել է 248 լեհ պատգամավոր, դեմ՝ 201 պատգամավոր։
Բացի այդ, Սեյմում քվեարկության գործընթացը որոշ ժամանակով հետաձգվել է այն բանից հետո, երբ ծայրահեղ աջ արմատական պատգամավորը հրեական տոնի՝ Հանուկայի մոմերը Սեյմում հանգցրել է կրակմարիչով։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կառավարության անդամները դեկտեմբերի 13-ին երդվելու են Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի առջև։ Իսկ հետո նոր վարչապետ Դոնալդ Տուսկը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին։