Լեհաստանի Սեյմը բանաձև է ընդունել, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել ռուսական և բելառուսական պարենային ապրանքների ներմուծման նկատմամբ
Լեհաստանի Սեյմը բանաձև է ընդունել, որը նախատեսում է պատժամիջոցների կիրառում ռուսական եւ բելառուսական պարենային ապրանքների ներմուծման նկատմամբ։
Համապատասխան որոշումը պաշտպանել է 441 պատգամավոր, երկուսը ձեռնպահ են մնացել։
«Մենք կոչ ենք անում Եվրահանձնաժողովին առաջարկ ներկայացնել՝ պատժամիջոցներ սահմանելու Եվրամիություն ռուսական և բելառուսական պարենային և գյուղատնտեսական ապրանքների ներմուծման դեմ»,- ասվում է բանաձևում։
Փաստաթղթում նշվում է, որ սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը Ռուսաստանից և Բելառուսից հսկայական եկամուտ է բերում դրանց արտադրողներին, վաճառողներին և բյուջեին։
«Մեր բարոյական պարտքն է դադարեցնել առևտուրը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է օգնել Ռուսաստանին և Բելառուսին շարունակել պատերազմն Ուկրաինայի դեմ»,- ասվում է բանաձևում։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ չի բացառում, որ Լեհաստանը, ինչպես Լատվիան, արգելք կդնի Ռուսաստանից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման վրա։