Լեհաստանի սենատնՌուսաստանը որպես ահաբեկչական ռեժիմ ճանաչելու բանաձև է ընդունել

19:09, 26.10.2022

Լեհաստանի սենատնՌուսաստանը որպես ահաբեկչական ռեժիմ ճանաչելու բանաձև է ընդունել: Այս մասին ասված է Լեհաստանի սենատի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Ընդդիմության և իշխանության միջև որևէ տարաձայնություն չկա Ռուսաստանի ագրեսիայի դեմ կոնտեքստում», – ասված է սենատի հայտարարության մեջ։

Ընդունված բանաձևը ևս մեկ անգամ դատապարտում է Ռուսաստանի ագրեսիան և կոչ է անում խաղաղությանը, ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին աջակցող երկրներին ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչական ռեժիմ։

Լեհաստանի սենատի անդամները կարծում են, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված դաժան պատերազմի նպատակը ինքնիշխան երկրին ու ուկրաինական ազգին ոչնչացնելն է։ Սենատորներն ընդգծել են Ռուսաստանի ագրեսիայի աննախադեպ դաժանությունը և մեղավորներին պատժելու անհրաժեշտությունը։

Նմանատիպ