Լեհաստանի փոխարեն՝ Ադրբեջանում - Գուգեշաշվիլին տեղափոխվում է «Ղարաբաղ» #1TVSPORT
Լուկա Գուգեշաշվիլին լեհական «Յագելոնիայի» փոխարեն կարիերան կշարունակի ադրբեջանական «Ղարաբաղում». Goal.ge-ի տեղեկություններով՝ հարցը լուծվել է, և պայմանագիրը շուտով կկնքվի։
Վրաստանի հավաքականի եւ Գորիի «Դիլայի» 22-ամյա դարպասապահի տրանսֆերը պատկանել է լեհական «Յագելոնիային», որը որոշել է վաճառել վրացի դարպասապահին, իսկ պայմանագիրը կնքվելու է 3 տարով։