Լեհաստանի պաշտպանության փոխնախարար. Լեհաստանը չի համաձայնում Ուկրաինային հանձնել Patriot համակարգերը, լեհ Patriot-ները պաշտպանում են Լեհաստանի երկինքը և դա չի փոխվի
Լեհաստանը չի համաձայնում Ուկրաինային հանձնել իր տարածքում տեղակայված Patriot համակարգերը, սոցցանցում գրել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Սեզար Տոմչիկը։
Լեհ «Patriot»-ները պաշտպանում են Լեհաստանի երկինքը, և դա չի փոխվի»,- գրել է Տոմչիկը։
Այս պահին Լեհաստանում տեղակայված է ամերիկյան «Patriot»-ի մարտկոցը։ «New York Times»-ը հայտնել է, որ քննարկում են Լեհաստանում տեղակայված ամերիկյան «Patriot» համակարգը Ուկրաինա ուղարկելու հարցը։ «New York Times» հրատարակությունը չի հստակեցրել՝ խոսքը գնում է ամբողջ մարտկոցի փոխանցման մասին՝ ութ արձակման ռադարներով և այլ սարքավորումներով, թե միայն դրա առանձին տարրերով։