Լեհաստանի պաշտպանության նախարար. Լեհաստանը կունենա ամենաուժեղ ցամաքային ուժերը ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներից
ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներից Լեհաստանը կունենա ամենահզոր ցամաքային զորքերը, հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
Լեհաստանի պաշտպանության գործակալության ղեկավարի խոսքով, ի վերջո, թե՛ հրետանային, թե՛ զրահատեխնիկայի առումով Եվրոպայում Լեհաստանից ուժեղ երկիր չի լինի։
«Լեհական բանակը պետք է այնքան շատ ու հզոր լինի, որ նրա ներկայությունը վախեցնի ագրեսորին։ Կրեմլի կառավարիչները չեն հարվածի հզորներին։ Թուլություն տեսնելով՝ հարձակվում են։ Մենք առաջին գծում ենք, մենք սահման ունենք Ռուսաստանի հետ թե՛ հյուսիսում, թե՛, փաստորեն, ռազմական տեսանկյունից՝ Բելառուսից»,- ասել է Մարիուշ Բլաշչակը։
Լեհաստանի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ երկիրն այս տարի կստանա «Patriot» զենիթային համակարգեր, կլինի նաև բրիտանական «Sky Saber»-ի նման մարտկոց։