Լեհաստանի ոստիկանությունը իրավասությունների չարաշահման համար դատապարտված երկրի ներքին գործերի նախկին նախարարին և նախկին պետքարտուղարին ձերբակալել է նախագահի նստավայրում
Լեհաստանի ոստիկանությունը նախագահական պալատում ձերբակալել է երկու քաղաքական գործչի, ովքեր դատապարտվել են իշխանության չարաշահման համար։
Ըստ լրատվամիջոցների՝ երկրի ներքին գործերի նախկին նախարար Մարիուշ Կամինսկին և նրա նախկին պետքարտուղար Մաչեյ Վասիկը ապաստանել են նախագահ Անջեյ Դուդայի պալատում։
Մոտ 300 մարդ նախագահականի դիմաց բողոքի ցույց է անցկացրել քաղաքական գործիչների ձերբակալության դեմ։ Մինչ այդ երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը նախագահ Անջեյ Դուդային մեղադրել էր քաղաքական գործիչների ձերբակալությունը ձգձգելու մեջ։
Կամինսկին և Վասիկը 2007 թվականին իրենց գործողությունների համար դատապարտվել են իշխանության չարաշահման համար։ Անջեյ Դուդան նրանց ներում է շնորհել 2015 թվականին, սակայն անցյալ տարվա հունիսին Լեհաստանի Գերագույն դատարանը չեղյալ է համարել նրանց ներում շնորհելու որոշումը։ Դրանից հետո քաղաքական գործիչները ներկայացել են դատարան։ Դեկտեմբերի վերջին Վարշավայի շրջանային դատարանը նրանց դատապարտեց երկու տարվա ազատազրկման։