Լեհաստանի ոստիկանությունը գողության համար ձերբակալել է Վրաստանի քաղաքացու
Լեհաստանի ոստիկանությունը գողության համար ձերբակալել է Վրաստանի քաղաքացու՝ 32-ամյա տղամարդու. Նա մեղադրվում է կնոջ մեքենայից 500 հազար զլոտ (մոտ 112 հազար եվրո) պարունակող պայուսակ գողանալու մեջ։
Ինչպես նշվում է Լեհաստանի ոստիկանության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, դեպքը տեղի է ունեցել այս տարվա մարտին, որից հետո կասկածյալը վերադարձել է հայրենիք։ Նա մի քանի օր առաջ ձերբակալվել էր իրավապահների կողմից Վարշավայի մերձակայքում գտնվող Միսլովից քաղաքում։
Տեղական դատարանը նրա դեմ խափանման միջոց է կիրառել։ Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։
Ոստիկանությունը բացահայտում է նաև դեպքի մանրամասները։ Իրավապահների տվյալներով՝ 41-ամյա կինը բանկից մեծ քանակությամբ գումար է հանել և մեքենայով տուն վերադառնալիս նկատել է, որ անվադողը փչացել է և դուրս է եկել մեքենայից՝ ստուգելու։ Պարզվել է, որ ինչ-որ մեկը վնասել է նրա երկու անվադողերը։ Երբ տուժողը վերադարձել է մեքենա, պարզել է, որ պայուսակում գումար չկա։