Լեհաստանի ՆԳՆ- Ալեքսանդր Լուկաշենկոն ցանկանում է միջամտել Լեհաստանի ընտրություններին
Լեհաստանի ՆԳՆ- Ալեքսանդր Լուկաշենկոն ցանկանում է միջամտել Լեհաստանի ընտրություններին

Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Մաչեյ Վոնսիկը հայտնել է, որ Վարշավան անընդհատ սադրանքների է սպասում լեհ-բելառուսական սահմանին։ Այս մասին նա հայտարարել է լեհական ռադիոյի եթերում։

Վոնսիկի խոսքով, Լեհաստանը գիտի, որ Բելառուսի «ինքնահռչակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցանկանում է միջամտել Լեհաստանի ընտրություններին, որպեսզի ապակայունացնի իրավիճակը եւ տարբեր սադրանքներ իրականացնի»։

«Մենք անընդհատ սադրանքներ ենք ակնկալում լեհ-բելառուսական սահմանին»,- ասել է Վոնսիկը։