Լեհաստանի նախագահը օրենք է ստորագրել Հոլոքոստի մասին
Լեհաստանի նախագահը օրենք է ստորագրել Հոլոքոստի մասին

Լեհաստանի նախագահը Անջեյ Դուդան վիճահարույց օրենք է ստորագրել, որը քրեական պատիժ է նախատեսում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական ​​Գերմանիայի կողմից օկուպացված Լեհաստանում գերմանացիների կառուցած ճամբարների բնութագրման համար  «լեհական համակենտրոնացման ճամբարներ» արտահայտությունը օգտագործելու, ինչպես նաեւ լեհ ժողովրդին Հոլոքոստի մասնակից համարելու համար: Օրենքը փոխանցվել է Սահմանադրական դատարան՝ ստուգման եւ երկրի Սահմանադրությանը համապատասխանեցման համար:

Ինչպես նշում է Mignews-ը, Իսրայելը կտրականապես դեմ է հանդես եկել Լեհաստանի Սենատի կողմից Ազգային հիշողության ինստիտուտի մասին օրինագծի ընդունմանը: Քնեսեթը որոշում է կայացրել պատասխան օրինագիծ ընդունել, որի համաձայն լեհական օրենքը հավասար կլինի Հոլոքոստի ժխտմանը: