Լեհաստանի նախագահը Կիև է ժամանել Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ
Լեհաստանի նախագահը Կիև է ժամանել Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ ժամանել է Կիև։

Այս մասին տեղեկություն է տարածում Լեհաստանի նախագահի վարչակազմը։

Սոցցանցում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Լեհաստանի նախագահը մասնակցելու է Ուկրաինայի անկախության 33-րդ տարեդարձի հետ կապված միջոցառմանը։