Լեհաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններում հաղթում է իշխող «Օրենք և արդարություն» կուսակցությունը
Լեհաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններում հաղթում է իշխող «Օրենք և արդարություն» կուսակցությունը

Լեհաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանական ընտրությունների առաջին պաշտոնական արդյունքները։ Լեհաստանի ԿԸՀ կայքում նշված տվյալների համաձայն՝ իշխող «Օրենք և արդարություն» կուսակցությունը 40,17 տոկոսով առաջատարն է։ Երկրորդ տեղում Դոնալդ Տուսկի «Քաղաքացիական հարթակն» է՝ 26,55 տոկոսով։ Այնուհետեւ գալիս է «Երրորդ ուղին»՝ 13,66 տոկոսով, ձախերը՝ 8,34 տոկոսով, Կոնֆեդերացիան՝ 7,35 տոկոսով։

Հիշեցնենք, որ սա առաջին պաշտոնական տվյալն է, որ Լեհաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է տեղամասերի 10,3%-ի հաշվարկի հիման վրա։